ՀԱԷԿ-ի արդիականացումը ժամանակցույցից հետ է ընկել28 փետրվարի 2020 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Մեծամորի ատոմակայանի արդիականացման գործընթացը հետ է ընկել նախատեսված գրաֆիկից, հայտարարել ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգելու նախագծի ռուսական կողմի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն: Նա Երևանում մասնակցում է «Ատոմային արդյունաբերության զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով քննարկմանը։ Ըստ Սվիրիդենկոյի՝ Մեծամորի ատոմակայանի արդիականացման համար Ռուսաստանի տրամադրած 270 միլիոն դոլար վարկից արդեն իսկ ծախսվել է մոտ 200 միլիոնը, սակայն վարկային այդ պայմանագրի երկարաձգման համար բանակցությունները դեռ չեն ավարտվել, արդիականացման գործընթացը հետ է ընկել նախատեսված գրաֆիկից, տեղեկացնում է CivilNet-ը: 2019-ի դեկտեմբերին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ ռուսական վարկի ժամկետի երկարաձգման մասով Մոսկվայի հետ բանակցություններն ավարտվել են դրական: Նախատեսված էր, որ արդիականացման աշխատանքները պետք է ավարտվեին 2019-ին, սակայն դրանք երկարաձգվելու են մինչև 2021-ի ավարտը: Այժմ պարզվում է, որ կողմերը դեռ չեն ստորագրել վարկի երկարաձգման մասին պայմանագիրը, որով հնարավորություն կտրվի ՀԱԷԿ-ի արդիականացման գործընթացը երկարաձգել միչև 2021-ը: Պատճառները հայտնի չեն: «Այս հարցերը շարունակում են քննարկվել, և դրանք լուծված չեն: Բանակցությունները շարունակվում են»,- ասել է Յուրի Սվիրիդենկոն՝ հավելելով, որ նոր համաձայնագրով Հայկական ատոմակայանի արդիականացման աշխատանքները պետք է ավարտվեն 2021-ին, սակայն այս հարցում դեռ առաջընթաց չկա, քանի որ միջպետական մակարդակում այն դեռ կարգավորված չէ: Մեծամորի ատոմակայանի առաջին էներգաբլոկը գործարկվել է 1976-ին, երկրորդը՝ 1980-ին։ Այժմ գործում է միայն մեկ էներգաբլոկ, որի շահագործման ժամկետը պետք է ավարտվեր 2016-ին։ 1988-ի երկրաշարժից հետո ատոմակայանը ապագործարկվեց և կրկին գործարկվեց 1995-ին՝ մեկ էներգաբլոկով։ Տեխնիկական վերազինումից հետո ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2021-ը։ Հայաստանի կառավարությունը դիտարկում է նաև այդ ժամկետը մինչև 2026 երկարաձգելու հնարավորությունը։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |