Լյուքսեմբուրգը՝ անվճար հանրային տրանսպորտով առաջին երկիրն աշխարհում![]() 29 փետրվարի 2020 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Լյուքսեմբուրգը դարձել է առաջին երկիրն աշխարհում, որտեղ փետրվարի 29-ից ամբողջ հասարակական տրանսպորտը՝ ավտոբուսները, տրամվայները, գնացքները (բացառությամբ առաջին կարգի գնացքների) դարձել են անվճար։ Ավտոբուսներն անվճար կաշխատեն միայն ցերեկային ժամերին, գիշերային երթուղիները վճարովի կլինեն։ Ինչպես նշել է դքսության կայուն զարգացման նախարարությունը, նման միջոցներ առանձին քաղաքներ կիրառել են, սակայն առաջին անգամ է, որ դա տարածվում է երկրի ամբողջ տարածքի վրա, գրում է Deustche Welle-ն: Ըստ իշխանությունների` այս քայլը կոչված է բեռնափաթելու ճանապարհները մեքենաներից։ Ամեն օր մոտ 200,000 մարդ Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից աշխատանքի է մեկնում Լյուքսեմբուրգ։ Փոփոխությունը, որն իշխանությունները «կարևոր սոցիալական միջոց» են համարում, կանդրադառնա մոտ 40,000 տնային տնտեսությունների վրա։ Անվճար տրանսպորտը տարեկան մոտ 41 մլն եվրո լրացուցիչ ծախս կպահանջի՝ այդ գումարը նախատեսվում է հավաքել հարկերի միջոցով։ Լյուքսեմբուրգի բնակչությունը 607,000 մարդ է։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |