Մարտի 1-ի երթը կմեկնարկի 18։00-ին![]() 29 փետրվարի 2020 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը կմեկնարկի ժամը 18։00-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մարտի 1-ին` ժամը 18.00-ին, Ազատության հրապարակից շարժվում ենք երթով»,- գրել է Փաշինյանը։ Երթը կմեկնարկի Ազատության հրապարակից և կշարժվի դեպի Մյասնիկյանի արձան։ Վարչապետը նաև տեսանյութ է հրապարակել Մարտի 1-ի զոհերին նվիրված հուշարձանի նախագծի վերաբերյալ։ 2008 թվականից ի վեր ընդդիմությունն ամեն տարի մարտի 1-ին երթ է կազմակերպել ի հիշատակ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհվածների: Երթն ավարտվում է Մյասնիկյանի հուշարձանի մոտ, որտեղ ծաղիկներ են դրվում զոհերի հիշատակին: 2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |