ԱՄՆ-ն պահանջել է ՌԴ-ից «անհապաղ նստեցնել» ռազմական ինքնաթիռները Սիրիայում

ԱՄՆ-ն պահանջել է ՌԴ-ից «անհապաղ նստեցնել» ռազմական ինքնաթիռները Սիրիայում

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը սիրիական Իդլիբում իրավիճակի քննարկմանը նվիրված Անվտանգության խորհրդի նիստում կոչ է արել Ռուսաստանին «անհապաղ նստեցնել» իր ռազմական ինքնաթիռները Սիրիայում։

«Մենք կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանն անհապաղ վայրէջքի տանել իր ռազմական ինքնաթիռները։ Եվ մենք կոչ ենք անում սիրիական զորքերին և նրանց ռուս դաշնակիցներին հետ քաշվել բաժանարար գծից, որը հաստատվել է 2018-ին»,- ասել է դիվանագետը, գրում է ՌԲԿ-ն` Reuters-ին հղումով։

Նա նաև դիմել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ խնդրելով հնարավորն անել Իդլիբում կրակի դադարեցման համար։ Ըստ նրա` ԱՄՆ-ն «պետք է առանցքային դերակատարություն ունենա» այդ գործում, եթե համաշխարհային հանրությունը ցանկանում է խուսափել էլ ավելի մեծ սրումից։

Իրավիճակն Իդլիբում սրվեց, երբ փետրվարի 27-ին «Հայաթ Թահրիր աշ Շամի» ահաբեկիչները լայնածավալ գրոհ սկսեցին Սիրիայի կառավարական զորքերի դիրքերի ուղղությամբ: Սիրիական բանակը պատասխան կրակ բացեց: Գնդակոծման տակ հայտնվեցին նաև թուրք զինծառայողները, որոնք, ըստ ՌԴ ՊՆ-ի, այնտեղ չպետք է լինեին: Արդյունքում թուրքական բանակի 33 զինծառայող սպանվեց, ավելի քան 30-ը՝ վիրավորվեց:

Անկարան հարվածի ու թուրք զինվորների զոհվելու մեջ մեղադրեց Դամասկոսին։ Հարվածից հետո Թուրքիան անվտանգության խորհրդի նիստ գումարեց, որի արդյունքում ընդունված հայտարարությամբ վրեժ խոստացավ սիրիական կողմին։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---