ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՋՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՂԴԱՄԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՈՉ ԱՅԼ ԻՆՉ Է ՔԱՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

PanARMENIAN.Net - Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունն այն մասին, թե իբր Ադրբեջանի բանակի ստորաբաժանումները Աղդամի շրջանում «հաջող գործողությունների արդյունքում 1 կմ առաջ են շարժվել», չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին «Դե-Ֆակտո» գործակալությանն է հայտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի տեղեկատվության բաժնի պետ , մայոր Սենոր Հասրաթյանը, մեկնաբանելով «ANS» հեռուստաընկերության հաղորդագրությունը, ըստ որի ադրբեջանական ստորաբաժանումներին իբր հաջողվել է «ազատել Աղդամի շրջանի Յուսիֆջանլի գյուղը», որը գտնվում է ղարաբաղյան բանակի հսկողության տակ: «Նրանք ցանկալին ներկայցնում են որպես իրականություն»,- հայտարարել է Հասրաթյանը:
 Ուշագրավ
---