ԳԴՀ-ն, Բրիտանիան և Ֆրանսիան 5 մլն եվրո կհատկացնեն Իրանին՝ պայքարելու կորոնավիրուսի դեմ![]() 3 մարտի 2020 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան 5 մլն եվրո կտրամադրեն Իրանին կորոնավիրուսի հետևանքով առաջացող թոքաբորբի դեմ պայքարելու համար: Այդ մասին ասվում է Գերմանիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ, գրում է Deutsche Welle-ն: Գումարը կհատկացվի Իրանին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ մյուս կազմակերպությունների միջնորդությամբ: Բացի այդ, Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան օդային կապի միջոցով լաբորատոր սարքավորումներ կուղարկեն Իրան՝ կորոնավիրուսի ախտորոշման համար, ինչպես նաև պաշտպանիչ հագուստ և ձեռնոցներ: Մարտի 3-ի տվյալներով Իրանում ախտորոշվել է կորոնավիրուսի 1501 դեպք, 291-ն ապաքինվել են: Արձանագրվել է մահվան 66 դեպք: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |