2 մլն եվրո՝ Գյումրիի ճանապարհների և փողոցների լուսավորությանը

2 մլն եվրո՝ Գյումրիի ճանապարհների և փողոցների լուսավորությանը

PanARMENIAN.Net - ՎԶԵԲ-ը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, 2 մլն եվրոյի դրամաշնորհ կհատկացնի Գյումրիի ճանապարհների և փողոցների լուսավորության արդիականացմանը:

ՀՀ ֆինանսների նախարարությունը, ՎԶԵԲ-ը և Գյումրիի քաղաքապետարանը ստորագրել են դրամաշնորհ ներգրավելու մասին համաձայնագիրը:

Միջոցները տրամադրվելու են E5P հիմնադրամից:

Դրամաշնորհի միջոցներով կտեղադրվի էներգախնայող նոր LED (լուսադիոդային) լուսավորություն, կառավարման և մոնիտորինգի համակարգ, կփոխարինվեն և կնորոգվեն սյուները, ինչպես նաև հոսանքի մալուխները: Աշխատանքների արդյունքում կկրճատվի էներգիայի սպառումը և նվազագույնի կհասցվեն շահագործման և տեխսպասարկման ծախսերը:

Նոր LED լուսավորությունը զգալի կնվազեցնի էներգիայի սպառման արժեքը, ինչի արդյունքում քաղաքապետարանը կտնտեսի էլեկտրանէներգիայի տարեկան ծախսը:

Համաձայնագիրը ստորագրել են ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և E5P տարածաշրջանային հիմնադրամում գլխավոր կառավարիչ Էվա Մանիկը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---