Ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի պաշտոններում նշանակումները կլինեն մարտի 19-ին![]() 4 մարտի 2020 - 18:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի պաշտոններում նշանակումների մասին հայտնի կդառնա մարտի 19-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե մտադիր է արդյոք վերանշանակել ՀՀ ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարներին։ «Որոշում ունեմ, մարտի 19-ին կհրապարակվի», - ասել է վարչապետը, տեղեկացնում է Aysor.am-ը։ Փաշինյանը հավելել է, որ իրավապահ համակարգում խնդիրներ կան։ «Պետք է այդ պրոբլեմները համակարգված ձևով լուծենք, բայց ես այս պրոբլեմների ամբողջ պատասխանատվությունը, բնականաբար, չեմ դնի ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարների վրա: Ես այդ երկու թեմաները կտարանջատեի, ընդ որում, ամբողջ պետական կառավարման համակարգում խնդիր ունենք», - ասել է նա։ Վարչապետն ասել է, որ մինչ այժմ խնդիրները լուծված չեն այն պատճառով, որ լուծման համար հարկավոր է ճշգրիտ աշխտորոշում։ «Մենք, կարծում եմ, ճշգրիտ ախտորոշմանն առնվազն մոտ ենք», - ասել է Փաշինյանը։ Մարտի 16-ին լրանում է իրավական կառույցների ժամանակավոր պաշտոնակատարների համար օրենքով նախատեսված ժամկետը՝ 6 ամիսը: ԱԱԾ ժպ Էդուարդ Մարտիրոսյանն այդ պաշտոնում նշանակվել է 2019-ի սեպտեմբերի 19-ին, ոստիկանապետի ժպ Արման Սարգսյանը՝ ևս։ Այդ պարտականությունները պաշտոնյան կարող է կատարել 6 ամիս, որից հետո պետք է վերանշանակվի, կամ այլ անձ նշանակվի: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |