VivaStart և ITStart ծրագրերի ավարտական արարողությունը՝ Վիվա-ՄՏՍ-ում 5 մարտի 2020 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Վիվա-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կայացել է VivaStart և ITStart ծրագրերի ավարտական արարողությունը: Դրան մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և VivaStart ու ITStart ծրագրերի շրջանավարտները: VivaStart կրթական ծրագիրն իրականացվում է Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Վիվա-ՄՏՍ-ի կողմից` սկսած 2015-ից: Դրա նպատակն է տարբեր բուհերի ուսանողներին հնարավորություն տալ մասնագիտանալու վաճառքի և բաժանորդների սպասարկման ոլորտում: Այս անգամ VivaStart-ն 37 շրջանավարտ ուներ, որոնք մասնակցել են մրցույթին: Դրա ընթացքում մասնակիցները ևս մեկ անգամ ի ցույց են դրել ծրագրի շնորհիվ ստացած իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները: Ավարտական արարողության ժամանակ շրջանավարտներից լավագույն չորսին (Սիլվա Կարապետյան, Էլիզա Մելիքյան, Անի Հովհաննիսյան և Ռուզաննա Մուրադյան) Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանձնել է մրցանակներ՝ Samsung 30S սմարթֆոններ: ITStart ծրագիրն առաջին անգամ մեկնարկել է 2019-ի սեպտեմբերի 22-ին և ունի 4 շրջանավարտ: Դրա հաջողության մասին իր տպավորություններն է կիսել Ռալֆ Յիրիկյանը. «Արդեն 5 տարի է, ինչ Վիվա-ՄՏՍ-ը հաջողությամբ իրականացնում է VivaStart ծրագիրը: Սակայն դրան գումարեցինք իր ձևաչափով ու բովանդակությամբ նոր՝ 2019-ին մեկնարկած ITStart ծրագիրը, որն ունեցավ չորս շրջանավարտ: ITStart ծրագիրն ուղղված է բացահայտելու ծրագրավորման ոլորտում ներգրավված երիտասարդների օժտվածությունն ու ներուժը: Կարծում եմ՝ ծրագիրն այնքանով ստացված է, որ առաջին իսկ մեկնարկից հետո շրջանավարտներից մեկն արդեն անցել է աշխատանքի Վիվա-ՄՏՍ-ում»: VivaStart և ITStart ծրագրերի շրջանավարտներից Լիդա Խաչատրյանը, Մկրտիչ Ավետիսյանը և Դավիթ Բալոյանը Վիվա-ՄՏՍ ընկերության կողմից ստացել են աշխատանքի հրավեր և ծրագրերի շրջանակում ձեռք բերած գիտելիքներն ու հմտություններն արդեն կկիրառեն իրենց աշխատանքի մեջ: VivaStart և ITStart ծրագրերի բոլոր շրջանավարտներին Ռալֆ Յիրիկյանը հանձնել է հավաստագրեր: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |