Իրանում կորոնավիրուսից տարեց հայ կին է մահացել

Իրանում կորոնավիրուսից տարեց հայ կին է մահացել

PanARMENIAN.Net - Թեհրանում կորոնավիրուսից տարեց հայ կին է մահացել։ 85-ամյա Էլսիկ Մասիհին մեկ շաբաթ առաջ էր տեղափոխվել Թեհրանի «Մասիհ Դանեշվար» հիվանդանոց, տեղեկացնում է «Արևելքը»:

Հիվանդանոցը կորոնավիրուսի բուժման համար գլխավոր բուժհաստատություններից մեկն է համարվում։

Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը մարտի 5-ի տվյալներով հասել է 107-ի, վարակված է 3513 մարդ, հայտարարել է առողջապահության նախարարության ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրը: Երկրում կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու համար մինչև մարտի 20-ը փակվել են դպրոցներն ու համալսարանները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---