Վրաստանում արդեն հավակնում են նաեւ Հայաստանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիների վրա11 դեկտեմբերի 2008 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 11-ին Վրաստանի Քրիստոնյա-ժողովրդավարական շարժումը որոշել է ցույց կազմակերպել Թբիլիսիում Հայաստանի դեսպանատան մոտ: Ըստ շարժման առաջնորդ Գիորգի Անդրիաձեի, ցույցը անց է կացվում Հայաստանում գտնվող վրացական վանք-եկեղեցիները վերադարձնելու պահանջով: «Հայաստանի հյուսիսում, պատմական Լոռի-Տաշիրի տարածքում կան տասնյակի հասնող կարեւոր վրացական վանքեր ու եկեղեցիներ: Ցավոք, դրանք բոլորը թալանված են, ինչն էլ վկայում է, որ դրանք պատկանում են վրաց ուղղափառ եկեղեցուն, ոչ թե հայկական: Հակառակ դեպքում նրանք պատշաճ կերպով կխնամվեին»,-հայտարարել է նա: Ըստ Անդրիաձեի, Վրաց Ուղղափառ եկեղեցին միտումնավոր չի արծարծել այս հարցը վերջին տարիներին, իրավիճակը չսրելու եւ ստատուս-կվոն պահպանելու համար: «Սակայն, ցավոք, հայկական կողմը պարբերաբար փորձում է բորբոքել իրավիճակը եւ միակողմանի պահանջում է վերադարձնել եկեղեցիները: Քանի որ հայկական կողմը շարունակում է սադրանքները, ապա մեզ այլ բան չի մնում, քան հիշեցնել նրանց նաեւ մեր օրինական իրավունքների մասին եւ պահանջել փոխանցել Հայաստանի տարածքում գտնվող վրացական եկեղեցիները»,-ասել է Անդրիաձեն: Նա նաեւ ենթադրել է, որ եկղեցիների պատկանելության պարզաբանման ողջ պատմությունը «երրորդ կողմի սադրանք է, որի նպատակն է պառակտում սերմանել երկու հարեւան ժողովրդների միջեւ», հաղորդում է վրացական «Կավկազ-պրեսս» գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |