«Արսենալի» մարզիչ. Մխիթարյանը կարող է վերադառնալ![]() 7 մարտի 2020 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեռ կարող է ապագա ունենալ Լոնդոնի «Արսենալում», հայտարարել է թիմի մարզիչ Միկել Արտետան, փոխանցում է Goal-ը: Նա նշել է, որ Մխիթարյանն իրեն միշտ էլ դուր է եկել: Մարզչի խոսքով՝ հայ ֆուտբոլիստը կարող է խաղալ ցանկացած թիմում, երբ իր լավագույն մարզավիճակում է: Նա հայտնել է, որ հետևում են Մխիթարյանի խաղին՝ ճիշտ որոշում կայացնելու համար: Արսենալի գլխավոր մարզիչը հնարավոր է համարել Մխիթարյանի վերադարձն իր թիմ՝ նաև ֆուտբոլիստի՝ Իտալիայում ցուցադրած արդյունքից հետո. 17 խաղում Մխիթարյանն իտալական «Ռոմայի» կազմում 6 գոլ է խփել և գոլային 3 փոխանցում կատարել: Մխիթարյանը լոնդոնյան թիմ էր տեղափոխվել 2018-ին, այժմ նա վարձավճարով հանդես է գալիս իտալական «Ռոմա» ակումբում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |