Հայաստանը լավ հեռանկար ունի տարածաշրջանում իր ռազմա-քաղաքական կշիռը ավելացնելու համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր կոնցեպցիաներում հստակ որոշված է, որ Մոսկվան ՀԱՊԿ-ն դիտարկելու է որպես «ԱՊՀ տարածքում կայունության օժանդակման եւ անվտանգության ապահովման առանցքային միջոց` շեշտը դնելով Կազմակերպության` որպես բազմաֆունկցիոնալ կառույց փոփոխվող իրադրությանը հարմարվելու, ճիշտ ժամանակին ՀԱՊԿ անդամ պետությունների արդյունավետ համատեղ գործողությունների, իր պատասխանատվության գոտում ՀԱՊԿ-ն անվտանգության ապահովման առանցքային ինստիտուտ դարձնելու վրա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Spectrum» Մարտավարական վերլուծության կենտրոնի վերլուծաբան Սերգեյ Սարգսյանը: Նրա կարծիքով, մերձավոր արտասահմանում Ռուսաստանի արտաքին քաղաքականության առավել ակտիվացումը պետք է ակնկալել հենց այդ ուղղությամբ: «Ինչպես երեւում է, հենց ՀԱՊԿ-ն է դառնալու այն հիմքը, որի վրա նա կառուցելու է դաշնային հարաբերություններն իր մարտավարական գործընկերների հետ: Առանց ՀԱՊԿ գործունեության մասնակցության նման հարաբերությունների կառուցման հնարավորությունը կասկածելի է երեւում: ՀԱՊԿ-ի կողմից այդ դերի ընտրությունը միանգամայն հասկանալի է, քանի որ Ռուսաստանը հանդիսանում է այդ կազմակերպության միակ անխոս առաջատարը»,- նշել է հայ փորձագետը:



Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, Սարկիսյանի կարծիքով, ներկայումս, չնայած ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացման բոլոր հեռանկարներին, ՀԱՊԿ-ն հանդիսանում է միակ ռազմա-քաղաքական բլոկը, որի լիիրավ անդամն է հանդիսանում նա, եւ որը զգալի չափով նրա ռազմական անվտանգության երաշխավորն է: «ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամությունը հանդիսանում է այն հիմնական գործոններից մեկը, որոնք որոշում են Հայաստանի պաշտպանունակությունը, մարտական պատրաստությունը եւ նրա զինված ուժերի մարտունակությունը: Դեռեւս` մեծ մասամբ զենքի եւ զինամթերքի ձեռքբերման եւ յուրացման հարցերում: Հենց անդամությունն այդ կազմակերպությանը Հայաստանին թույլ է տալիս ռուսական արտադրության ռազմական տեխնիկա եւ զինամթերք ստանալ արտոնյալ գներով, ինչը նրան հնարավորություն է տալիս Ադրբեջանի հետ ուժերի ընդունելի հավասարակշռություն պահպանել, չնայած այդ պետությունների տնտեսական տարբեր կշիռներին` հիմնվելով խելամիտ չափավորության վրա: Բայց Հայաստանը լավ հեռանկար ունի` ավելացնելու իր ռազմա-քաղաքական կշիռը ինչպես այդ կազմակերպության շրջանակներում, այնպես էլ ողջ տարածաշրջանում»,- ընդգծել է նա: Սարգսյանը նաեւ գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում լրացուցիչ միջազգային խնդիրներից խուսափելու համար նրանք դժվար թե դուրս գան նախկին ԱԽՍՀ տարածքից, եւ Հասարակական անվտանգության պայմանագրի հոդված 4-ի (հասարակական պաշտպանության մասին) գործածման մասին ոչ մի խոսք լինել չի կարող: «Այստեղ կարեւոր է ոչ թե ռազմական գործողությունների մեջ առաջին հերթին Հայաստանի տարածքում տեղակայված ՌԴ ԶՈՒ ներգրավվելու տեսականորեն հնարավոր փաստը, այլ Մոսկվայի համար անցանկանալի ՀԱՊԿ ճգնաժամի առաջացումը, երբ կազմակերպության մյուս անդամ պետությունները, ամենայն հավանականությամբ, չեզոք դիրք կգրավեն (հիմնականում, տնտեսական (նավթագազային) եւ կրոնական պատճառներով) Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական հակամարտության առնչությամբ: Սակայն Հայաստանին որպես ՀԱՊԿ իր դաշնակից կարող է օգնություն տրվել, առաջին հերթին, Ռուսաստանի կողմից, եւ այլ սխեմաներով` ոչ պակաս արդյունավետ»,- ընդգծել է Սերգեյ Սարգսյանը:
 Ուշագրավ
---