Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների ամրապնդումը «դրական արդյունքի չի բերի», պնդում են Բաքվում

PanARMENIAN.Net - «Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների ամրապնդումը «դրական արդյունքի չի բերի»,- հայտնել է Ադրբեջանի Ազգային Անկախության Կուսակցության (ԱԱԱԿ) առաջնորդ Էթիբար Մամեդովը: Նրա խոսքերով, Վրաստանի վերջին իրադարձությունները, Ռուսաստանի հետ երկաթուղային ճանապարհի փակումը հանգեցրին նրան, որ Հայաստանը հայտնվեց մեկուսացման մեջ:



«Իմ տեսակետից, նման իրադրության մեջ նպատակահարմար չէ հանդես գալ այդ երկրի հետ որեւէ հարաբերությունների ամրապնդման նախաձեռնությամբ: Բացի այդ, ես չեմ կարծում, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումը կարող է ինչ-որ կերպ օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը: Ստեղծված իրադրության մեջ Ադրբեջանի կառավարությունը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի, որպեսզի ինչ-որ կերպ ազդի իրադրության վրա»,- նշել է Է.Մամեդովը, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---