Իտալիայի քաղաքները կորոնավիրուսի պատճառով ամայացել են

Իտալիայի քաղաքները կորոնավիրուսի պատճառով ամայացել են

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի տարածման պատճառով Իտալիայի քաղաքներն ամայացել են:

Երկրի հիմնական տեսարժան վայրերը փակ են այցելությունների համար, սրճարանները ևս դատարկ են: Սակավաթիվ զբոսաշրջիկներ դիմակներով են շրջում, գրում է BBC-ն:

Մարտի 10-ին վարակի տարածման պատճառով կարանտին է սահմանվել ամբողջ Իտալիայում:

Նույնիսկ Վենետիկը մնացել է առանց զբոսաշրջիկների, ջրանցքներում չեն երթևեկում գոնդոլները:

Սան Մարկոյի հրապարակը Վենետիկում

Չեն գործում նաև լեռնադահուկային հանգստավայրերը: Մարզական միջոցառումները կամ չեղարկվում են, կամ անցկացվում առանց հանդիսատեսի:

Վենետիկի սրճարաններից

Իտալիայում 9172 մարդ է վարակված, մահացու դեպքերը հասել են 463-ի: Վարակվածների թվով այդ երկիրն առաջ է անցել Հարավային Կորեայից, որտեղ հիվանդների ընդհանուր քանակը 7478 է:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---