ԱՊԱՍՏԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԴԻՄԵԼ 120 ՄԱՐԴ31 հուլիսի 2002 - 23:01 AMT PanARMENIAN.Net - Վերջին ժամանակներս ապաստան տրամադրելու խնդրանքով Հայաստանի կառավարությանն է դիմել 120 մարդ: Այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ կառավարությանը կից Միգրացիայի եւ փախստականների վարչության պետ Գագիկ Եգանյանը: Նրա խոսքերով, հիմնական պատճառների թվում դիմողները նշում են քաղաքական եւ կրոնական հայացքների անհամապատասխանությունը, էթնիկ ծագումը: Գ. Եգանյանը նշել է, որ ներկա դրությամբ բավարարվել է միայն վեց խնդրանք, մյուսները մերժվել են: Վարչության պետի խոսքերով, ապաստան ստանալու խնդրանքով դիմում են Իրանի, Եգիպտոսի, Սոմալիի եւ մի շարք այլ երկրների քաղաքացիներ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |