Հայ և թուրք թեկնածուները հավակնում են Փարիզի 15-րդ շրջանի ղեկավարի պաշտոնին

Հայ և թուրք թեկնածուները հավակնում են Փարիզի 15-րդ շրջանի ղեկավարի պաշտոնին

PanARMENIAN.Net - Փարիզի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում մայրաքաղաքի 15-րդ վարչական շրջանի ղեկավարությունը ստանձնելու հիմնական հավակնորդները կլինեն ազգությամբ հայ Անուշ Թորանյանն ու թուրք Ագնես Էվրենը, գրում է Ermenihaber-ը:

Նշվում է, որ Էվրենը Եվրոպական խորհրդարնի գործող պատգամավոր է, նախկինում եղել է 15-րդ շրջանի ղեկավարի տեղակալ: Ավելի քան 250 հազար բնակչություն ունեցող շրջանում Էվրենի ընտրվելու շանսերը բավականին բարձր են գնահատվում:

Ընտրություններում Էվրենի հիմնական մրցակիցը՝ Անուշ Թորանյանը, Սոցիալիստական կուսակցության անդամ է: Նույն կուսակցության անդամ է նաև Փարիզի գործող քաղաքապետ Անն Իդալգոն, որն այս անգամ կրկին առաջադրվել է այդ պաշտոնում:

Փարիզը 20 վարչական շրջան ունի, որոնք համարակալված են՝ սկսված կենտրոնից: Յուրաքանչյուր շրջան իր հերթին բաժանվում է 4 թաղամասի, որոնցից ամեն մեկն ունի իր ոստիկանությունը: Շրջաններից ամենաշատ բնակչությունն ունի 15-րդ շրջանը. 2017-ի տվյալներով դրա բնակիչների թիվը գերազանցում է 250 հազարը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---