ԱԳՆ. Ադրբեջանը միտումնավոր փորձում է սրել իրավիճակը հայ-ադրբեջանական պետսահմանին![]() 11 մարտի 2020 - 10:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է դիպուկահարի կրակոցից ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայողի մահվանը սահմանի Նախիջևանի հատվածում` հայտարարելով, որ Ադրբեջանը հերթական անգամ փորձում է միտումնավոր սրել իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանին: ԱԳՆ-ից հիշեցրել են, որ մարտի 6-ին ադրբեջանական զինված ուժերը դիվերսիոն ներթափանցման փորձ էին ձեռնարկել Տավուշի ուղղությամբ: Ադրբեջանի պարբերական փորձերը` սրելու իրավիճակը Հայաստանի հետ պետական սահմանին, ընդլայնելու լարվածության աշխարհագրությունը և չկիրառելու առկա լարվածության նվազեցմանն ուղղված մեխանիզմները, վկայում են, որ տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի քայլերը կրում են միտումնավոր բնույթ: «Ադրբեջանի նման գործողությունները փաստում են, որ ԼՂ խաղաղ գործընթացում ռիսկերի նվազեցման միջազգային մեխանիզմների ներդնումը կարևոր գերակայություն է, և այս ուղղությամբ առկա պայմանավորվածությունների կյանքի կոչումն անհրաժեշտ պայման է խաղաղ գործընթացի հետագա առաջմղման համար»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ: Մարտի 10-ին Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի նախիջևանյան հատվածում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վնասվածք է ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1984թ.): ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |