Պատմության մեջ երկրորդ մարդն է ամբողջությամբ բուժվել ՄԻԱՎ-ից![]() 11 մարտի 2020 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Պատմության մեջ երկրորդ անգամ մարդն ամբողջությամբ բուժվել է ՄԻԱՎ-ից: Բժիշկները հաստատել են, որ Լոնդոնում բնակվող 40-ամյա Ադամ Կաստիլյեխոն լիովին բուժվել է: Տղամարդու մոտ ՄԻԱՎ էր ախտորոշվել 2003-ին: Նրան ոսկրածուծի ցողունային բջիջներ են փոխպատվաստել քաղցկեղից բուժելու համար, որն ախտորոշվել էր Կաստիլյեխոյի մոտ: Դոնորն ուներ գենի մուտացիա, որը պաշտպանում էր իրեն, իսկ այժմ նաև Կաստիլյեխոյին, ՄԻԱՎ-ից, գրում է Interfax-ը: Ինչպես նշում են բժիշկները, Ադամ Կաստիլյեխոն ավելի քան 30 ամիս է՝ այլևս չի ընդունում հակառետրովիրուսային դեղամիջոցները, իսկ վիրուսը նրա արյան մեջ չի հայտնաբերվել: Ավելի վաղ նույն մուտացիայով ոսկրածուծի նմանատիպ փոխպատվաստումից հետո ՄԻԱՎ-ից բուժվել էր աշխարհում առաջին մարդը՝ այսպես կոչված «բեռլինյան պացինետ» Թիմոթի Բրաունը: Այդ մասին հայտնի է դարձել 2011-ին՝ փոխպատվաստումից 3.5 տարի անց: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |