Վրաստանում արդեն կորոնավիրուսով 23 վարակված կա. Մեկը երեխա է![]() 11 մարտի 2020 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով հիվանդության 8 նոր դեպք է գրանցվել. այդպիսով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 23-ի: Այդ տվյալները հրապարակվել են երկրի Կառավարության կորոնավիրուսի տարածմանն ու կանխարգելմանն առնչվող հատուկ կայքում: Առաջին անգամ Վրաստանում վարակը հայտնաբերվել է երեխայի մոտ, լրագրողներին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն: Նա 12 տարեկան է: Նոր հաստատված 8 դեպքից 5-ը նույն ընտանիքի անդամներ են, այդ թվում՝ վարակված երեխան, տեղեկացնում է Intefax-ը՝ վրացական ԶԼՄ-ներին հղումով: Կարանտինում գտնվում է 126 մարդ, իսկ հիվանդանոցներում բժիշկների հսկողության տակ են 46-ը: Վրաստանի կառավարությունը հատուկ չվերթով Իտալիայից, որտեղ կորոնավիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշն է Եվրոպայում, տարհանել է 156 քաղաքացու: Վրաստանում մարտի 2-ից 2 շաբաթավ փակվել են դպրոցներն ու մանկապարտեզները: Վիրուսի տարածումը կանխելու համար խորհուրդ է տրվել չեղարկել զանգվածային միջոցառումները: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |