Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը տեղի կունենա 2009 թվականի սկզբի՞ն12 դեկտեմբերի 2008 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը տեղի կունենա 2009 սկզբին, հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը: Հանդիպման ճշգրիտ օրն ու վայրը դեռեւս համաձայնեցված չեն, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: Բանակցություններ վարելու մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը Հելսինկիում` ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների նիստի շրջանակում, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 3-4-ին: Վերջին անգամ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները հանդիպել են նոյեմբերի 2-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |