Բրիտանիայի առողջապահության փոխնախարարը կորոնավիրուսով է վարակվել

Բրիտանիայի առողջապահության փոխնախարարը կորոնավիրուսով է վարակվել

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի առողջապահության փոխնախարար Նադին Դորիսը հայտարարել է, որ կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Նա Մեծ Բրիտանիայի կառավարության առաջին անդամն է, ով վարակվել է կորոնավիրուսով, գրում է BBC-ն:

Դորիսի հայտարարության մեջ ասվում է, որ, ըստ Առողջապահության ազգային ծառայության հորդորների, ինքնամեկուսացվել է տանը:

Բրիտանիայում կորոնավիրուսից 6 մարդ է մահացել, վարակվել են 382-ը: Երկրի կառավարության Արտակարգ իրավիճակների կոմիտեն՝ COBRA-ն, վերջին 3 օրում 2-րդ նիստը կանցկացնի կորոնավիրուսին հակազդելու գործողությունների վերաբերյալ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---