Գյումրին՝ գարնանային ճամփորդությունների համար 17 ամենագեղեցիկ վայրերի Forbes-ի ցանկում![]() 11 մարտի 2020 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Forbes-ը Գյումրին ներառել է գարնանային ճամփորդությունների համար 17 ամենագեղեցիկ վայրերի ցանկում: Նշվում է, որ Հայաստանի երկրորդ քաղաքը, որտեղ 1988-ին աղետալի երկրաշարժ է եղել, սկսում է ավելի քիչ ասոցացվել աղետի հետ: Նշվում է նաև, որ Գյումրի կարելի է հասնել բյուջետային ավիաընկերությունների միջոցով Հունաստանից և Գերմանիայից: «Գարունը ֆանտաստիկ ժամանակ է Գյումրի այցելելու համար՝ խիստ ձմեռն արդեն հետևում է, իսկ քաղաքը պատրաստվում է Զատկի տոնին, որը նշում են փլավով և հյութեղ մրգերով»,- ասվում է հոդվածում: Ասվում է նաև, որ Գյումրիում հաճելի սրճարաններ կան իրենց ուրույն դիզայնով, խանութներ, եզակի ճարտարապետությամբ տներ: Նշվում է նաև, որ գյումրեցիները հայտնի են իրենց հումորի զգացումով: Պարբերականն անդրադառնում է նաև տեղի ուտեստներին՝ խորհուրդ տալով փորձել պանրախաշը, համեղ թեյ համտեսել տեղի սրճարանում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |