ԵՄ երկրների առաջնորդները հավանություն են տվել Արեւելյան գործընկերության քաղաքականությանը12 դեկտեմբերի 2008 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության 27 անդամ երկրները Բրյուսելում ընթացող երկօրյա գագաթնաժողովում հավանություն են տվել Եվրոպական անվտանգության ռազմավարությանը (ԵԱՌ) եւ Արեւելյան գործընկերության քաղաքականությանը: Ըստ ԵԱՌ 18-էջանոց փաստաթղթի, եվրոանվտանգության համար նոր սպառնալիքներ են համարվել կլիմայական փոփոխությունները, կիբերհանցավորությունը եւ ծովահենությունը: Բացի այդ, ԵՄ-ի ջանքերն ուղղված կլինեն էներգետիկ անվտանգության ապահովմանը: Փաստաթղթում ասվում է, որ ՌԴ-ն կմնա ԵՄ-ի համար «կարեւոր գործընկեր գլոբալ հարցերում», ինչպես նաեւ կլինի Եվրոպա էներգառեսուրսների գլխավոր մատակարարը: Փաստաթղթի նախագծում չի ասվում ԵՄ-ի վերաբերմունքի մասին ՌԴ նախագահ Դ.Մեդվեդեւի առաջարկին Եվրոպայում անվտանգության նոր կառուցվածքի վերաբերյալ: Մինչդեռ, հայտնի է, որ ԵՄ-ն արդեն «ներքին բանավեճ է» սկսել Ֆրանսիայի եւ Գերմանիայի աջակցությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Արեւելյան գործընկերության քաղաքականությունը ենթադրում է առավել սերտ համագործակցության հաստատում Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի հետ: Հանարվոր է, միանա նաեւ Բելառուսը, եթե Մինսկը համաձայնվի ժողովրդավարացման պահանջներին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |