Փաշինյան. Մարտի 13-ին ՀՀ-ում չեն գործի ուս.հաստատությունները![]() 12 մարտի 2020 - 21:14 AMT PanARMENIAN.Net - Մարտի 13-ին ՀՀ-ում կրթական հաստատությունները չեն աշխատի՝ ոչ նախակրթարանները, ոչ դպրոցները, ոչ բուհերը, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վաղն իրավիճակն ավելի մանրամասն կհասկանանք, հետագա անելիքների վերաբերյալ տեղեկություններ կհրապարակենք»,- ասել է նա: Փաշինյանը հայտնել է նաև, որ ընդհատում է արձակուրդը և մարտի 13-ին խորհրդակցություն կհրավիրվի՝ իրավիճակը գնահատելու համար: Կորոնավիրուսի դեպքերի թիվը ՀՀ-ում հասել է 6-ի: Մարտի 12-ին հայտարարվել է 2 նոր վարակարի մասին, որոնք սերտ շփման մեջ են եղել մարտի 13-ին վարակի հաստատված դեպք ունեցող երեք քաղաքացիներից մեկի հետ: Երեք քաղաքացիները վերադարձել էին Իտալիայից: Ավելի վաղ՝ մարտի 1-ին հատարավել էր ՀՀ-ում առաջին վարակակրի մասի, քաղաքացին վերադարձել էր Իրանից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |