Բակո Սահակյան. Ղարաբաղի ժողովուրդը միշտ հավատարիմ է եղել ազատության եւ ժողովրդավարության գաղափարներին12 դեկտեմբերի 2008 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած «Մարդու իրավունքների պաշտպանությունը սահմանադրական արդարադատության պրակտիկայում» կոնֆերանսի ժամանակ: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունում: Իր խոսքում նախագահը, մասնավորապես, ասել է.«Ողջունում եմ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 60-ամյակի եւ ԼՂՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ Ստեփանակերտում հեղինակավոր կոնֆերանսի անցկացման գաղափարը: Հատկանշական է, որ այն կազմակերպված է բարձր ներկայացուցչական մակարդակով եւ ունի ակադեմիական միջոցառման առանձնահատկություններ: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը միշտ հավատարիմ է եղել ազատության, ժողովրդավարության գաղափարներին, ինչպես նաեւ այնպիսի իրավական պետության ստեղծմանը, որտեղ մարդու եւ քաղաքացու արժանապատվությունն ու ազատությունը կլինեն բարձրագույն արժեք: ԼՂՀ Սահմանադրության ընդունումը մեկ անգամ եւս հաստատել է այդ գործընթացի անշրջելիությունը եւ մեր ժողովրդի ձգտումն ու կամքը` ամբողջովին իրացնել ազատ եւ արդար հասարակությունում ապրելու իրավունքը, որտեղ կլինեն բոլորի համար զարգացման հավասար հնարավորություններ: Այս կոնֆերանսը լավ առիթ է` գնահատելու ԼՂՀ նվաճումները մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների ապահովման, քաղաքացիական եւ ժողովրդավարական հասարակության ձեւավորման գործում: Պետությունը` որպես մարդու եւ քաղաքացու իրավունքների պաշտպանության գլխավոր երաշխավոր, այսուհետ էլ կլինի հետեւողական եւ ավելի կակտիվացնի ջանքերն այդ հարցում: Կոնֆերանսի մասնակիցներին մաղթում եմ ամենայն հաջողություններ եւ արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |