Կորոնավիրուսով հիվանդների շնչուղիներում վարակը 5 շաբաթ կարող է մնալ

Կորոնավիրուսով հիվանդների շնչուղիներում վարակը 5 շաբաթ կարող է մնալ

PanARMENIAN.Net - Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ նոր կորոնավիրուսով հիվանդների շնչուղիներում վարակը կարող է մնալ մինչև 37 օր: Դա վկայում է, որ հիվանդը կարող է վարակիչ լինել մինչև 5 շաբաթ:

Չինաստանի բժիշկները վիրուսի Ռիբոնուկլեինաթթուն (ՌՆԹ) հայտնաբերել են ապաքինվածների ռեսպիրատոր նմուշներում վարակվելուց 20 օր անց: Այդ մասին ասվում է բժիշկների Lancet բժշկական ամսագրում հրապարակված հոդվածում, տեղեկացնում է Bloomberg-ը:

Այժմ հիվանդների մեկուսացման ժամկետը կազմում է 14 օր, սակայն եթե մարդիկ վարակիչ են մնում նաև ախտանիշների անհետանալուց հետո, նրանք ակամայից կարող են վարակի տարածման աղբյուր դառնալ կարանտինից հետո ևս:

Նոր կորոնավիրուսը տարածվել է աշխարհի 118 երկրում, վարակվել է մոտ 125,000 մարդ:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---