Իտալիայում մահացած կնոջ մարմինը 2 օր մնացել է տանը. Կարանտինում գտնվող ընտանիքը չի կարողացել հուղարկավորել նրան![]() 13 մարտի 2020 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Իտալացի մի տղամարդ հայտնել է, որ ինքն ու ընտանիքը 2 օր չեն կարողացել հուղարկավորել կորոնավիրուսից մահացած քրոջը. նրանք տնային կարանտինում են գտնվել՝ մահացած կնոջ մարմնի հետ միասին, փոխանցում է The Washington Post-ը: Ըստ աղբյուրի՝ Լուկա Ֆրանզենսե անունով տղամարդը ֆեյսբուքյան իր էջում պատմել է դեպքի մասին ու օգնություն խնդրել, տեսանյութում երևացել է նաև 47-ամյա կնոջ մարմինը: Նա նշել է, որ մեկ օր է՝ չեն կարողանում գտնել թաղման բյուրո՝ կնոջ մարմինը տեղափոխելու համար: Տղամարդն ասել է, որ չգիտի՝ ինչ անել դիակի հետ և չի կարողանում պատշաճ կազմակերպել քրոջ հուղարկավորությունը, իսկ «կառույցներն իրեն լքել են»: Նա նշել է, որ կապվել է բոլորի հետ, սակայն ոչ ոք իրեն պատասխան տալ չի կարողացել: Ավելի ուշ նա կրկին համացանցի միջոցով դիմել է մարդկանց՝ ասելով, որ քրոջ մահից հետո ընտանիքը 36 ժամ կարանտինում է, իրենք կրկին չեն կարողանում գտնել թաղման բյուրո: Արդյունքում մարտի 7-ին մահացած կնոջ մարմինը թաղման բյուրո է տեղափոխվել միայն մարտի 9-ին: Բյուրոյի աշխատակիցը նշել է, որ դեպքը «սյուռեալ» է, իրենք պարտականություններն իրականացրել են հատուկ պաշտպանիչ ձեռնոցներով, դիմակներով և այլ միջոցներով: Սա Իտալիայում առաջին դեպքն է, երբ կորոնավիրուսով վարակված մարդը մահացել է տանը: Մարտի 13-ի դրությամբ Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 15,113-ը, երկրում մահացել է 1000-ից ավելի մարդ: Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |