Էվերեստը փակել են արշավախմբերի համար13 մարտի 2020 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Նեպալի կառավարությունը մինչև ապրիլի վերջ կասեցրել է զբոսաշրջային մուտքի արտոնագրերի տրամադրումը և չեղարկել լեռնագնացների բոլոր արշավները, այդ թվում՝ դեպի Էվերեստ: Դա պայմանավորված է նոր կորոնավիրուսի համաճարակի բռնկմամբ: Սահմանափակումներն ուժի մեջ են մտնում մարտի 14-ից, գրում է ՏԱՍՍ-ը՝ The Kathmandu Post-ին հղումով: «Վիզաների գործողության կասեցումը, բացառությամբ դիվանագիտականների և պաշտոնականների, ուժի մեջ կմտնի մարտի 14-ից և կշարունակվի մինչև ապրիլի 30-ը»,- ասել է աղբյուրը: Ըստ դրա՝ նման որոշում է կայացրել փոխվարչապետ և ՊՆ ղեկավար Իշվար Փոքհրելի ղեկավարած համակարգող կոմիտեն: «Արտակարգ անհրաժեշտության դեպքում Նեպալ մուտք գործող օտարերկրացիները պետք է տեղեկանք ներկայացնեն կորոնավիրուսի բացակայության վերաբերյալ և դիմում գրեն»,- ասել է պաշտոնյան: Նա հավելել է նաև, որ լեռնագնացների արշավների դադարեցումը կզրկի Նեպալին բազմամիլիոնանոց եկամտից: Նեպալում կորոնավիրուսով դեռևս 1 հիվանդ է գրանցվել: Կարդացեք նաև. Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |