Կորոնավիրոսով վարակված Էջմիածնի քաղաքացին թաքցրել է ջերմելու փաստը![]() 13 մարտի 2020 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Իտալիայից Էջմիածին վերադարձած և կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացին թաքցրել է ջերմություն ունենալու փաստը ու մասնակցել հարազատի նշանադրությանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Էջմիածին վերադարձած քաղաքացու և ևս 2 հոգու մոտ կորոնավիրուս էր հաստատվել մարտի 11-ին, մեկ օր անց՝ այդ քաղաքացու ընտանիքի երկու անդամի մոտ ևս հաստատվել էր վիրուսը: Վարչապետը նշել է, որ փաստացի մեկ ընտանիքի 3 անդամ վարակվել է կորոնավիրուսով, մեկ գերդաստան մեկուսացվել է: Փաշինյանը նաև դեպքից մանրամասներ է պատմել. «Քաղաքացին ոչ միայն պետությունից է թաքցնում ջերմությունը բարձր լինելու հանգամանքը, այլև ընտանիքից, քանի որ մեր հասկանալի ավանդույթի համաձայն շատ կարևոր է հարազատի նշանադրության արարողությունը: Ըստ էության նաև, եթե շատ կոպիտ ասենք, այդ ընթացքում կաթիլային է ընդունում և, կոպիտ ասած՝ «սիստեմայի տակից» դուրս գալով, վճռական որոշում է կայացնում մասնակցելու հարազատի նշանադրության արարողությանը՝ այդ ընթացքում շփվելով վարսավիրի, ոսկերչի հետ»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ դեպքը պատմում է իրավիճակը վերլուծելու, ոչ թե որևէ քաղաքացու մեղադրելու կամ վերապահում ներկայացնելու համար: Փաշինյանը նշել է, որ նշանադրության մասնակիցները՝ այդ թվում վարսավիրն ու ոսկերիչը, մեկուսացված են: «Մենք, ըստ էության, ունենում ենք այսպիսի ճգնաժամային իրավիճակ, երբ նրա մորաքրոջ տղան և ամուսինն արդեն հաստատապես վարակված են, իսկ նշանադրության մասնակիցները՝ այդ թվում վարսավիրը, ոսկերիչը՝ մեկուսացված»,- պատմել է Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ այս դեպքը կանխարգելելու միակ տարբերակը անհատի, մարդու անհատական պատասխանատվությունն է: ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման 6 դեպք կա: Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |