Պենտագոնն ավիահարվածներ է հասցրել Իրաքում 5 զինպահեստի![]() 13 մարտի 2020 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրաքի շիաների ռազմական «Քաթաիբ հեզբոլլահ» շիաների խմբավորման 5 զինպահեստի: ԱՄՆ-ն այդպես է պատասխանել հրթիռակոծմանը, որի հետևանքով 3 զինծառայող էր զոհվել՝ 2 ամերիկացի և 1 բրիտանացի, գրում է «Վեդոմոստին»: Պենտագոնի հայտարարության մեջ ասվում է, որ զինպահեստներն են ընտրվել որպես «բարձր ճշգրտության հարվածների թիրախ»՝ թուլացնելու կոալիցիայի ուժերի վրա հարձակվելու խմբավորման ունակությունը: Պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն ձեռնարկել և ձեռնարկելու է «բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու համար իր զինծառայողներին Իրաքում և տարածաշրջանում»: Ըստ Պենտագոնի՝ հրթիռակոծության արդյունքում 5 զինծառայող է զոհվել, այդ թվում՝ Իրաքի անվտանգության ուժերից: Մարտի 12-ին հայտնի դարձավ, որ Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմակայանը հրթիռակոծվել է: Այդ մասին հայտնել է կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Մայլզ Քեգինսը: Քեգինսը հայտնել է, որ Քեմփ Թաջ ճամբարի ուղղությամբ մոտ 15 փոքր հրթիռ է արձակվել: Ի պատասխան ամերիկյան ավիացիան օդից հարվածներ է հասցրել Իրաքի «Ալ Հաշդ աշ Շահաբի» աշխարհազորի ռազմակայանին, որը գտնվում է Սիրիայի և Իրաքի սահմանին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |