Չեխիան փակում է բոլոր սահմանները![]() 13 մարտի 2020 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Չեխիայի կառավարությունը երկրում կորոնավիրուսի համաճարակի պատճառով մարտի 16-ից ամբողջությամբ կարգելի օտարերկրացիների մուտքը երկիր: Չեխիայի քաղաքացիներին նաև կարգելվի մեկնել երկրից: Այդ մասին հայտարարել է Չեխիայի ներքին գործերի նախարար Յան Գամաչեկը, գրում է Deutsche Welle-ն: «Մարտի լույս 16-ի կեսգիշերից մենք կարգելենք բոլոր օտարերկրացիների մուտքը Չեխիայի Հանրապետություն, միևնույն ժամանակ Չեխիայի բոլոր քաղաքացիներին կարգելվի լքել Չեխիայի տարածքը»,- ասել է Գամաչեկը: Չեխիայում կորոնավիրուսով հիվանդության 117 դեպք է գրանցվել: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սլովակիան մարտի 13-ից սահմանափակել է մուտքն իր տարածք: Մուտքն արտոնվում է միայն սլովակներին և կացության իրավունք ունեցողներին: Դադարեցվել է նաև երկաթուղային հաղորդակցութնունը: Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |