ՌԴ-ում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 45-ի![]() 13 մարտի 2020 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 45-ի: Այդ մասին հայտնել է ՌԴ-ում վիրուսի տարածման կանխարգելման դաշնային օպերատիվ շտաբը: Հիվանդության նոր դեպքեր են հայտնաբերվել Մոսկվայում (5 դեպք), Սանկտ Պետերբուրգում (3 դեպք), մեկական հիվանդ Լենինգրադյան, Մոսկովյան շրջաններում, ինչպես նաև Պերմի երկրամասում, գրում է Interfax-ը: Օպերատիվ շտաբում ասել են, որ հիվանդ քաղաքացիները եղել են երկրներում, որտեղ կորոնավիրուսի տարածման առումով անբարվոք վիճակ է՝ Իտալիա, Ֆրանսիա, Ավստրիա: «Մեկ դեպքում ակտիվ շփում է եղել ավելի վաղ հիվանդացածի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Մարտի 13-ի տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 125,000 մարդ, մահացել է ավելի քան 4600-ը: ԱՀԿ-ն պանդեմիա է հայտարարել կորոնավիրուսի տարածումը: Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |