«Նորք» ինֆեկցիոնը սպասարկելու է միայն կորոնավիրուսով վարակվածներին ու կասկածվողներին

«Նորք» ինֆեկցիոնը սպասարկելու է միայն կորոնավիրուսով վարակվածներին ու կասկածվողներին

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսով պայմանավորված՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է և այսուհետ սպասարկելու է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված պացիենտներին, հայտնում է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Բոլոր այլ ինֆեկցիոն հիվանդություններով պայմանավորված պացիենտները տեղափոխվել են այլ հիվանդանոցներ»,- գրել է նա:

ԱՆ խոսնակը հորդորել է չխոչընդոտել հիվանդանոցի բնականոն աշխատանքը, մտածել սեփական անվտանգության մասին, հիվանդանոցի շուրջը չիրականացնել նկարահանումներ` հարգելով քաղաքացիների անձնական և բժշկական գաղտնիքի իրավունքը:

Մարտի 13-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության հաստատված 8 դեպք կա ՀՀ-ում:

Կարդացեք նաև. Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---