ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 13-ի![]() 13 մարտի 2020 - 23:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում մարտի 13-ին` ժամը 22:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ևս 3 դեպք, որից երկուսը եղել են արդեն իսկ հաստատված դեպքի կոնտակտները, իսկ 1-ը ժամանել է Ֆրանսիայից, հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարը նշել է, որ կարանտինում գտնվող 31 անձանցից 28-ը կգնան տուն, քանի որ նրանց թեստի արդյունքները բացասական են, իսկ ևս երկուսը հոսպիտալացվում են թեստի դրական արդյունքներով, մեկը կշարունակի մնալ կարանտինում: «Ընդհանուր առմամբ, այս պահին ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 13 դեպք: Բոլոր պացիենտների վիճակը բավարար է, միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ»,- նշել է Թորոսյանը: Իր հերթին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է, որ այս պահին էջմիածնից մոտ 100 քաղաքացու են մեկուսացրեր` կորոնավիրուսի կասկածանքով։ ՀՀ-ում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է մարտի 1-ին: Երկրում փակ են ուսումնական բոլոր հաստատությունները: ԱՆ-ն հորդորում է պահել հիգիենայի կանոններն ու խուսափել հանրային միջոցառումներից: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը հայտարարել է համաշխարհային համաճարակ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |