Գեյթսը հեռանում է Microsoft-ի տնօրենների խորհրդից![]() 14 մարտի 2020 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Microsoft-ի համահիմնադիր և նախկին գլխավոր տնօրեն Բիլ Գեյթսը հայտարարել է, որ հեռանում է ընկերության տնօրենների խորհրդից։ 64-ամյա միլիարդատերը հայտարարել է, որ կմնա Microsoft-ի գործող գլխավոր գործադիր տնօրեն Սատյա Նադելի տեխնիկական խորհրդատուն, գրում է Deutsche Welle-ն։ Գեյթսը հայտարարել է, որ կենտրոնանալու է իր բարեգործական հիմնադրամի աշխատանքների վրա։ Աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով բորսաների խոշորագույն անկման հետևանքով Բիլ Գեյթսի կարողոթյունը նվազել է 10 մլրդ դոլարով։ Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ կազմակերպությունը մոտ 100 մլն դոլար կհատկացնի պանդեմիայի դեմ պայքարին։ COVID-19 նոր տիպի կորոնավիրուսից մահացածների թիվն աշխարհում արդեն 5043 է։ Մահվան դեպքերի գերակշիռ մասը գրանցվել է Չինաստանում (3176 մարդ), որին հաջորդում են Իտալիան (1016) և Իրանը (514): Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |