ԱՆ․ Մեկուսացվածներից ևս 2 անձի մոտ կորոնավիրուս է հաստատվել

ԱՆ․ Մեկուսացվածներից ևս 2 անձի մոտ կորոնավիրուս է հաստատվել

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է նախապես մեկուսացվածներից կորոնավիրուսով վարակված ևս 2 անձի մասին։ Այդպիսով Հայաստանում կա 15 հաստատված դեպք։

«Քիչ առաջ ավարտվել է ևս 38 հետազոտություն, որից 36-ը բացասական, իսկ 2-ը` դրական: Դրական թեստով պացիենտները համաճարակաբանորեն կապված են Էջմիածնի դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Այս պահին ունենք 15 հաստատված դեպք, որից միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Կարդացեք նաև` Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---