ՀՀ ԱԳՆ ղեկավար. Հայաստանը մեծապես կարեւորում է ԵՄ-ի հետ անցագրային ռեժիմի պարզեցումը13 դեկտեմբերի 2008 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵՄ միգրացիայի հարցերով առաքելությանը, որը գլխավորում էին ԵՄ Ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ Ժան Քրիստոֆ Պոսելը եւ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Ֆրանցիսկո Բատալերը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ողջունելով պատվիրակության անդամներին` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դրական գնահատեց նրանց այցը Հայաստան եւ հույս հայտնեց, որ այն կնպաստի Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ միգրացիայի հարցերում երկխոսության ընդլայնմանն ու համագործակցության խորացմանը: ՀՀ ԱԳ նախարարը մեծապես կարեւորեց ԵՄ երկրների կողմից մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման խնդիրը, ինչը նախատեսվում է նաեւ Արեւելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում: Հյուրերը նշեցին, որ սա իրենց առաջին առաքելությունն է տարածաշրջան, որի նպատակն է տեղեկատվության եւ փորձի փոխանակման միջոցով զարգացնել եւ արդյունավետ դարձնել համագործակցությունը, ամրապնդել գոյություն ունեցող մեխանիզմներն ու գործակցության նոր հիմքեր ստեղծել: Առաքելության այցի արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն, որտեղ առանձնանշված էին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |