Քաղաքապետն էջմիածնեցիներին հորդորում է քաղաքից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում![]() 14 մարտի 2020 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի նոր դեպքերի հայտնաբերմամբ պայմանավորված Էջմիածնի բնակիչներին հորդորում են քաղաքից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Այդպիսի կոչով ֆեյսբուքյան իր էջում դիմել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։ «Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի հաստատված դեպքերի աճը և դրանց համաճարակաբանական կապն Էջմիածնի հետ՝ հորդորում եմ զերծ մնալ Էջմիածին-Երևան (և հակառակը) անկանոն ուղևորափոխադրումներ իրականացվող մասնավոր տաքսի մեքենաների ծառայություններից օգտվելուց: Առհասարակ, խնդրում եմ մնալ տանը, քաղաքից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և սեփական մեքենաներով. եթե դա հնարավոր չէ՝ հանրային տրանսպորտով, քանի որ այն պարբերաբար ախտահանվում է»,- ասվում է գրառման մեջ: Էջմիածնի քաղաքապետը նաև հորդորել է չօգտվել այնպիսի տաքսիներից, որոնց ախտահանված լինելու փաստը անհայտ է կամ խիստ կասկածելի և «որտեղ ձեր կողքին նստում են անծանոթ մարդիկ»: Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է նախապես մեկուսացվածներից կորոնավիրուսով վարակված ևս 2 անձի մասին։ Այդպիսով Հայաստանում կա 15 հաստատված դեպք։ Դրական թեստով պացիենտները համաճարակաբանորեն կապված են Էջմիածնի դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Կարդացեք նաև` Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |