Թորոսյան․ Ծեծված գյումրեցի աղջնակից հուսադրող լուրեր կան![]() 14 մարտի 2020 - 23:51 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ կան հուսադրող լուրեր ծեծի ենթարկված 13-ամյա գյումրեցի աղջկանից։ «Նրա վիճակը կայուն է, գիտակից է։ Դեռ վերակենդանացման բաժանմունքում է։ Ձախ ոտքը և ձեռքը, որ չէր կարողանում շարժել, սկսել է աննշան շարժել»,- ասվում է գրառման մեջ։ Նախարարը հավելել է, որ բժիշկներն ամեն ինչ անում են նրան արագ ոտքի հանելու համար։ Մարտի 5-ին կենցաղային վեճի արդյունքում 28-ամյա երիտասարդը ծեծի էր ենթարկել 43-ամյա ընկերուհուն և նրա 13 տարեկան դստերը։ Կինը մահացել էր, երեխան բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել էր Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, ապա՝ Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Կնոջն ու նրա դստերը ծեծի ենթարկած տղամարդը ձերբակալվել էր: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |