Երեւանում ներկայացվել են «Ջավախք» եւ «Ախալցիխե» գրքերը այդ տարածքների հայկական հուշարձանների մասին15 դեկտեմբերի 2008 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Ճարտարապետության ուսումնասիրման կազմակերպության նախաձեռնությամբ դեկտեմբերի 14-ին Երեւանում տեղի ունեցավ գիտահանրամատչելի «Ջավախք» եւ «Ախալցիխե» գրքերի շնորհանդեսը: Գրքերը պարունակում են գիտական տեղեկություններ, քարտեզներ, լուսանկարներ բազմաթիվ հայկական եկեղեցիների ու մշակութային հուշարձանների մասին, որ գտնվում են Վրաստանի հայաբնակ Ջավախքի, ինչպես նաեւ Ախալցիխեի տարածցքում: «Եվ Ջավախքում, եւ Ախալցիխեում հայկական հուշարձաններն ու եկեղեցիները նույնքան շատ են, որքան մեր պատմական հայրենիքի ցանկացած տարածքում: Գիտահանրամատչելի տեսակետից այս գրքերը շատ կարեւոր են: Կարելի է ասել, որ դա զենք է, որի միջոցով մենք կկարողանանք պաշտպանել մեր եկեղեցիներն ու հուշարձանները, որ գտնվում են մեր երկրի սահմաններից դուրս»,-հայտարարել է գրքերի հեղինակ, հայ ճարտարապետության մասնագետ Սամվել Կարապետյանը: Ըստ Կարապետյանի, դեռեւս 1988 թ. նա սկսել է ուսումնասիրել հայկական հուշարձանների վիճակը Ջավախքում եւ Ախալցիխեում եւ երկու գրքերում ամփոփված են նրա 20-ամյա գործունեության արդյունքները: Ինչպես հաղորդել է Ս.Կարապետյանը, «Ջավախք» եւ «Ախալցիխե» գրքերը բազմահատոր գիտահետազոտական ժողովածուի 11-րդ եւ 12-րդ հատորներն են: Ընդհանուր առմամբ, կազմակերպությունը 16-17 գիրք է հրատարակել եւ նրանք բոլորը պատմում են պատմական Հայաստանի տարածքի հայկական մշակութային ժառանգության մասին: Բացի այդ, այսօր կազմակերպության արխիվներում հավաքված է շուրջ 250 000 փաստաթուղթ, որոնց կեսն արդեն թվայնացված է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |