ՀՀ ԱԳՆ ղեկավար. Հայաստանի իշխանությունները մտադիր են շարունակել բարեփոխումների գործընթացը հանրապետությունում15 դեկտեմբերի 2008 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը բավական հստակ քայլեր է ձեռնարկել ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման համար: Այդ մասին այսօր Երեւանում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դը Բրիշամբոյի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Անկասկած, հավելել է նա, մեկ օրում հնարավոր չէ լուծել բոլոր խնդիրները, սակայն Հայաստանը միջազգային կառույցների հետ միասին կարողացավ կարճ ժամանակում լուրջ աշխատանք տանել: Ինչպես հաղորդեց ՀՀ ԱԳ նախարարը, Հայաստանի իշխանությունները մտադիր են շարունակել բարեփոխումների գործընթացը հանրապետությունում, քանի որ այդ բարեփոխումները, առաջին հերթին, անհրաժեշտ են հենց Հայաստանին: «Մենք կատարում ենք ԵԽԽՎ 1606 եւ 1620 բանաձեւերի հանձնարարականները, ելնելով ոչ թե ինչ-ինչ կառույցների պահանջներից: Այդ բարեփոխումների իրագործումը անհրաժեշտ է մեր ժողովրդին, մեր երկրին եւ մենք կշարունակենք սկսած գործընթացը»,-ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |