Հայաստանի նախագահը կմեկնի Ղազախստան ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների ոչ պաշտոնական հանդիպմանը15 դեկտեմբերի 2008 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 19-ին Ղազախստանում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների ոչ պաշտոնական հանդիպումը, որին կմասնակցի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Այս տեղեկատվությունը PanARMENIAN.Net ին հաստատել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը: ՀԱՊԿ պետությունների ղեկավարները կքննարկեն համաշխարհային ֆինանսական ճգնաժամի, ճգնաժամային երեւույթներին հակազդելու, տարածաշրջանի իրավիճակի հետ կապված հարցեր: Անցած շաբաթ Երեւանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Տոքսատին Բուզուբաեւը ասել էր, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը առաջարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ադամ պետությունների ղեկավարներին դեկտեմբերին հավաքվել Ղազախստանում: Ըստ Բուզուբաեւի, հանդիպմանը նախատեսվում է քննարկել հետագա համագործակցությունը կազմակերպության շրջանակներում եւ զարգացման հեռանկարները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |