ՀՀ-ում 2 հիվանդանոց կարող է վարակվածների ընդունել, ևս 2-ը ռեզերվում են. Մինչև 1500 հոգի կտեղավորվեն16 մարտի 2020 - 20:32 AMT PanARMENIAN.Net - Մարտի 16-ի դրությամբ ՀՀ-ում մեկուսացված է 310 մարդ, կա ևս 400 անձի մեկուսացնելու պոտենցիալ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ երկրում արտակարգ դրություն հայտարարելուց հետո արդեն պետությունը կարող է հարկադրանքի միջոցներ կիրառել չինքնամեկուսացող քաղաքացիների հանդեպ: Վարչապետը նաև նշել է, որ աշխարհում կան երկրներ, որոնք հրաժարվում են մեկուսացման քաղաքականությունից՝ բերելով հիմնավորումներ, սակայն ՀՀ-ն դեռ շարունակելու է այդկերպ առաջնորդվել։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Փաշինյանն ասել է, որ այս պահի դրությամբ մի քանի հիվանդանոցում կա 400 պատրաստ մահճակալ, ՀՀ-ն ունի 800-1000 հոգու բուժման համար նախատեսված տեղ և կառավարությունը պատկերացում ունի, թե որտեղ քանի հիվանդ է տեղավորելու: Վարչապետի խոսքով՝ փետրվարի կեսերից սկսել են ազատել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցն այլ հիվանդություններ ունեցող մարդկանցից (պացիենտներն այլ հիվանդանոցներ են տեղափոխվել) և նախապատրաստել այն միայն կորոնավիրուսի վարակվածության դեպքերի համար: «Այսպիսի 100% պատրաստ երկրորդ հիվանադանոցը կա, երրորդն ու չորրորդը ռեզերվում են: Այս 4 ռեզերվը միասին անցնում է 1000-1500-ը: Մենք հույս ունենք, որ չենք լրացնի այդ թիվը»,- ասել է վարչապետը: Մարտի 16-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրոսով վարակման դեպքերը 30-ն են: 1 պացիենտ առողջացել է: Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․ Սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքի սյուներ են, եթե գործընթացը կասեցվի` պատերազմ կլինի Նա ասել է, որ պետք է ամեն ինչ անել սահմանային սյուները շատացնելու համար Փաշինյանը` ՀՀ նպատակների մասին․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում, զրոյացում Նա ասել է, որ այս համատեքստում կառավարությունը հատուկ կարևորություն է տալիս «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան․ Սահմանազատումն արվում է ԽՍՀՄ վերջին քարտեզների հիման վրա, 1988–ի սահմանազատումն իրավական ուժ չունի Նա, սակայան, չի նշել, թե կոնկրետ որ թվականի քարտեզի մասին է խոսքը Փաշինյան․ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը կքննարկվի մայիսի 10-ին Վարչապետին հացրել են, թե ինչո՞ւ Բաքուն չի համաձայնում Ալմաթիի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում |