Մոտ 2000 կամավոր է հավաքագրել ԱՆ-ն 1 օրում17 մարտի 2020 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարությունը հայտարարել է տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով կամավորների հավաքագրման ժամանակավոր դադարեցման մասին։ Ինչպես հայտնել են նախարարությունից, մեկ օրում 2000-ից ավելի կամավոր է հերթագրվել։ ԱՆ-ն փնտրում էր կամավորների՝ բժշկական համալսարանի ուսանողների, բուժքույրական կրթությամբ անձանց թվում, հոգեբանների ու սոցաշխատողների, ինչպես նաև թարգմանիչների, տվյալների բազա լրացնողների, վարորդների ու դեղարոյք և սնունդ մատակարարելու հարցում պատրաստակամ մարդկանց։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 17-ի կեսօրի դրությամբ երկրում հանրագումարով հաստատված 64 դեպք կա, որոնցից 1-ն առողջացել է: Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |