Փաշինյան. ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերը 84-ն են18 մարտի 2020 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեպքերի թիվը Հայաստանում հասել է 84-ի, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ մարտի 18-ի առավոտվա դրությամբ մոտ 400 մեկուսացված կա, ևս 799-ն ինքնամեկուսացված են: Փաշինյանն ասել է, որ դեպքերի 81 տոկոսը Էջմիածնի և արտադրամասի հետ են կապված: Վարչապետը նշել է, որ ռիսկային գոտում գտնվողների՝ տարեցների թոշակները կբաժանվեն տանը: Անդրադառնալով վարակվածների առողջական վիճակին՝ Փաշինյանն ասել է, որ 26-ն ունեն 37-ից բարձր ջերմություն և ընդամենը 6 հոգի՝ 38 և բարձր ջերմություն, 39 աստիճան ջերմություն ունեցող պացիենտ չկա: Նա նշել է, որ կորոնավիրուսը ՀՀ-ի համար «թեթև սցենարով է անցնում», 60-ից ավելի վարակված ջերմություն չունի: Վարչապետը կարևորել է յուրաքանչյուրի սոցիալական պատասխանատվությունը: Փաշինյանը հայտնել է նաև, որ այս ընթացքում 700-ից ավելի թեստավորում է իրականացվել և դրանցից միայն 84-ն են հաստատվել: Մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը ՀՀ արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Հիվանդներից մեկն առողջացել է: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |