Aeroflot-ը չեղարկել է դեպի Երևան և հակառակ թռիչքները18 մարտի 2020 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Aeroflot-ը մարտի 18-ից մինչև 28-ը փոխել է դեպի Երևան չվացուցակը՝ պայմանավորված ՀՀ և ՌԴ միջև թռիչքների ժամանակավոր դադարեցմամբ, հայտնել է Հայաստանում ՌԴ դեսպանությունը: Ավիաընկերությունից նշել են, որ չեղարկված են մարտի 19-ի SU1868 (թռչում է Մոսկվայից, 20:40-ին) և SU1966 (թռչում է Մոսկվայից, 23:20-ին) չվերթները, իսկ մարտի 20-ից մինչև մարտի 28-ը չեղարկվել են SU1869 (թռիչքը Երևանից, 02:55-ին) և SU1967 (թռիչքը Երևանից, 04:55-ին): Բացի այդ, չեղարկվել է ևս 2 թռիչք՝ մարտի 23-ից մինչև 28-ը: Խոսքը Մոսկվայից SU1858 և SU1862 չվերթերի մասին է, իսկ Երևանից՝ SU1859 և SU1863-ի: Մարտի 16-ին ՀՀ և ՌԴ վարչապետները պայմանավորվել են 2 շաբաթով ժամանակավորապես դադարեցնել երկու երկրի միջև չվերթերը: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Հայաստանում մարտի 18-ի առավոտվա դրությամբ վարակի հաստատված 84 դեպք կա, հիվանդներից մեկն առողջացել է: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Կադացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |