Էրդոգանի եւ Գյուլի լռությունը կարելի է գնահատել որպես Հայոց ցեղասպանության համար ներողության նամակի հանդեպ հետարքրքության ապացույց16 դեկտեմբերի 2008 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Corriere della Sera թերթի այսօրվա համարում տպագրվել է մի հոդված, որը նվիրված է թուրք մտավորականության ներկայացուցիչների խմբի նախաձեռնությանը: Ազգային մտավորականության վելի քան 300 ներկայացուցիչ որոշել են նամակով դիմել հայերին` նրանցից ներողություն հայցելով 1915թ. «Մեծ աղետի» համար, երբ հազարավոր հայեր դարձան էթնիկական զտման զոհը: «Իմ խիղճը համաձայն չէ Մեծ աղետի ժխտման հետ,- ասվում է նամակում:- Ես համաձայն չեմ այդ անարդարության հետ եւ կիսում եմ իմ հայ եղբայրների ու քույրերի զգացմունքներն ու ցավը: Ես հայցում եմ նրանց ներողամտությունը»: Նամակը տարածել էին ինտերնետով: Ավելի քիչ, քան 24 ժամվա ընթացքում նամակի տակ իրենց ստորագրությունն են դրել ավելի քան 2500 հոգի, գրում է Անտոնիո Ֆերրարին:«Երեք հարյուրի նամակը. «Հայե'ր, ներե'ք մեզ»» հոդվածի հեղինակի խոսքերով, Ռեջեպ Թայիպ Էրդոգանի իսլամական կառավարության եւ հենց իր` Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի լռությունը կարելի է գնահատել որպես Թուրքիայի եւ Հայաստանի մերձեցմանն ուղղված նախաձեռնության հանդեպ հետաքրքրության ապացույց: Անտոնիո Ֆերրարին հիշեցնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում 1993թ. Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունները խզվեցին: Բայց այս տարվա սեպտեմբերին նախագահ Գյուլը Երեւան ժամանեց` երկու ազգային հավաքականների հանդիպմումը դիտելու: «Նախագահը բացեց այն ճանապարհը, որն այժմ դիվանագետները ջանասիրաբար ասֆալտապատում են»,- գրում է Ֆերրարին: Նշենք, որ ներկա պահին հանրագրի տակ իրենց ստորագրությունն են դրել ավելի քան 5 հազար հոգի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |