Կառավարության շենքում հրդեհից 8 աշխատակից է ծխահարվել20 մարտի 2020 - 10:09 AMT PanARMENIAN.Net - Մարտի 19-ին` ժամը 22:21-ին ՀՀ կառավարության 1-ին մասնաշենքի 4-րդ հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այդ մասին ահազանգ է ստացել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը։ Եղել են ծխահարված աշխատակիցներ: 8 աշխատակցի ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի առաջացել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:31-ին, մարվել՝ 22:44-ին: Մասամբ այրվել են աշխատասենյակի (20 քմ) գույքը (գրասեղան, պահարան, համակարգիչ, տպիչ, հեռախոս), շերտավոր վարագույր, մանրահատակ և ջերմահարվել՝ մեկ պատուհան: Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |