Պուտինի զարմիկը մտադիր է կուսակցություն հիմնել և մասնակցել Պետդումայի ընտրություններին![]() 20 մարտի 2020 - 18:06 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ազգականը՝ զարմիկի որդին, հայտարարել է, որ մտադիր է «Գործի մարդիկ» շարժման հիման վրա կուսակցություն հիմնել և մասնակցել Պետդումայի ընտրություններին։ Ռոման Պուտինը հավելել է, որ կուսակցությունը լինելու է «աջ պահպանողական», գրում է «Վեդոմոստին»։ ՌԴ նախագահի ագգականը նոր կուսակցության հիմնական խնդիրն է համարում պայքարը մենաշնորհատերերի և առևտրային ցանցերի հետ, հարկերի նվազեցումը, հատկապես` փոքր բիզնեսի համար, և էժան վարկերը։ Ըստ նրա` մինչև ամառ կուսակցության սահմանադիր համագումարը կլինի` 2020-ի սեպտեմբերի 8-ի տարածաշրջանային ընտրություններին մասնակցելու նպատակով։ Իսկ 2021-ի սեպտեմբերի 21-ին կայանալիք Պետդումայի ընտրություններին Ռոման Պուտինը մտադիր է անձամբ մասնակցել։ ՌԴ Սահմանադրական դատարանն օրինական է ճանաչել առաջարկվող սահմանադրական փոփոխությունները, այդ թվում` նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահական ժամկետների զրոյացումը։ Դա թույլ կտա նրան կրկին մասնակցել նախագահի ընտրություններին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |